Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի Իրանը միջուկային զենք ստեղծի։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանը կարող է բավարար քանակությամբ ուրան հարստացնել և միջուկային զենք ստեղծել արդեն 2013թ. կեսերին։ Միջազգային հանրություն պետք է թույլ չտա դա, ընդգծել է Նեթանյահուն։